Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Հեշտոցի չորություն. urolog.am

Հեշտոցի չորություն. urolog.am

Հեշտոցի պատերը, սովորաբար, պատված են թափանցիկ հեղուկի բարակ շերտով: Իսկ կանանց հորմոնը՝ էստրոգենը, կարևոր դեր է խաղում հեշտոցի խոնավության պահպանման, ինչպես նաև նրա լորձաթաղանթի առողջության հարցում։ Հետևաբար էստրոգենի մակարդակի անկումը հեշտոցի չորության պատճառ է դառնում։ Իսկ վերջինս ունի բացասական ազդեցություն և՛ միզարձակման, և՛ կնոջ սեռական կյանքի վրա:

Հեշտոցի չորությունը (Vaginal dryness) հիմնականում բնորոշ է դաշտանադադարի տարիքի կանանց, սակայն այն կարող է նվազել՝ ծննդաբերության, կրծքով կերակրելու, ճառագայթային կամ քիմիաթերապիայի, ձվարանների հեռացման ժամանակ, հակաէստրոգենային, հակադեպրեսանտների և հակաբեղմնավորիչ դեղերի կիրառման ժամանակ, հեշտոցը ցնցուղով լվանալիս, սեռական գրգռվածության պակասի դեպքում և այլն։

Անկախ պատճառից, հեշտոցի չորությունը (Vaginal dryness) մեծ անհարմարություն է ստեղծում կնոջ համար։ Հեշտոցի չորության ախտանշնաններն են՝ հեշտոցի քոր, այրոց և անհանգստություն, ցավոտ սեռական հարաբերություն, հաճախամիզություն և անմիզապահություն։

Սովորաբար, հեշտոցային չորության ամենատարածված բուժման եղանակներից է տեղային էստրոգենային բուժումը, որն օգնում է թեթևացնել կնոջ մոտ ախտանիշները և բարելավել կյանքի որակը։ Էստրոգենային բուժումն իրականացվում է նրբաքսուկների, օղակի և հաբերի միջոցով։

Հորմոնային բուժման բարդություններից են հեշտոցային արյունահոսությունը, ցավը` կրծքագեղձում, էնդոմետրիալ քաղցկեղի վտանգը, ինչպես նաև էստրոգենային փոխարինող բուժման հետ կապված հիմնական խնդիրները (զարկերակային հիպերտենզիա, հիպերլիպիդեմիա, լեզապարկի հիվանդություններ):

Հարկավոր է նշել, որ միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ պետք է իրականացնել վերոնշյալ բուժումը։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ